ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱԿԻՐՃ)

ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1977 ԹՎԱԿԱՆԻՆ, ՓԱՅՏԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱԼԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԽՍՀՄ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄ, ՆԿԱՐԻՉ` ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ: ԹԱՆԳԱՐԱՆԻ ԻՆՏԵՐՅԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ Է ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆԻ ԷՍՔԻԶՆԵՐՈՎ:

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՐԵԼԻ Է ԲԱԺԱՆԵԼ ԵՐԵՔ ՄԱՍԻ`
1. ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱԺԻՆ
2. ՔԱՆԴԱԿԻ ԲԱԺԻՆ
3. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԲԱԺԻՆ
ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԻՑ, ՊԱՀՊԱՆՈՒՄԻՑ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒՑ ԲԱՑԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է ՆՊԱՍՏԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՓԱՅՏԱՐՎԵՍՏԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆԸ:
ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՅՈԻՐՕՐԻՆԱԿ ԴՊՐՈՑ Է, ՈՐՏԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՑՈՒՑԱԴՐՎՈՂ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ:
ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՓՈԽՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԿԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ՀԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱԺՆՈՒՄ ՓԱՅՏԵ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԽԵՑԵՂԵՆԻ, ՍԵՎ ԵՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԿԱՐՊԵՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ, ՀԵՆՎԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ, ԿՅԱՆՔԻ ԵՆ ԿՈՉՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԻՐԿՆ ԱՆՑԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ: ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՎՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ, ԴԵԿՈՐԱՏԻՎԱՅՆՈՒԹՅԱՄԲ, ՍԻՄՎՈԼԻԿԱՅՈՎ, ՌԱՑԻՈՆԱԼ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ, ԳԱՂԱՓԱՐԻ ԵՎ ԿԵՐՊԱՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ: ԱՅՍ ԱՌՈՒՄՈՎ, ՈՐՊԵՍ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԸ, ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՄՒԱՍԻՆ: