ՄԻ   ԳԱԹԱՆԱԽՇԻՉ`    ՄԻ    ՃԱԿԱՏԱԳԻՐ   2

Անկանխատեսելի են ուղիները ճակատագրի: Հաճախ սկիզբն ու վերջը միանում են և օղակը փակվում է : Մի գաթանախշիչ` մի ճակատագիր:     Այս մեկը  ծնվել է  XIX  դարում, Կեսարիայում` պատմական Հայաստանի  քաղաքներից մեկում: Ծնվել է, ապրել, մասնակցել հացի ստեղծման սուրբ արարողությանը: Իսկ երբ եկավ 1915թ.-ի  աղետը , նա` որպես մասունք , տեղ գտավ գաղթող հայի կապոցում և տարագրվեց, որպեսզի տարիներ անց, կրկին կտրելով  օվկիանոսը, հեռավոր Կանադայից վերադառնա հայրենի երկիր` իր գոյությամբ դառնալով ոգեշնչման ակունք  այսօրվա ստեղծագործողների համար:       Իսպենչյան գերդաստանի ժառանգորդուհուց  նվիրատվություն ստացած  գաթանախշիչը թանգարանում դասվեց եզակի  ցուցանմուշների շարքում, բայց առանձնացավ իր կենսագրությամբ:      Հենց ակունքի , արմատի, սկզբի որոնումն է, որ կամուրջ է դառնում այսօրվա և անցյալի միջև: