ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ  ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍԸ`ԲԱՎԱՐԱՐԵԼՈՎ ՆՐԱ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՀԱՆՋԸ:

ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ ՓՈՂԱՅԻՆ, ԹԱՂԱՆԹԱՅԻՆ ԵՎ ԼԱՐԱՅԻՆ: ԻՐԵՆՑ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԵՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԹԱՌԸ ԵՎ ՔԱՄԱՆՉԱՆ` ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՓԱՅՏԵ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՏՈՐԻՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԼԱՐԱՏԵՂԸ), ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔ, ՈՐԸ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ԱՅՍ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԶԱՐԴԱՐԵԼ ԳԱՂՏԱԿՈՒՐՈՎ: ՓՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԵՂՋՅՈՒՐԻՑ, ՈՍԿՐԻՑ, ԿԱՎԻՑ, ՓԱՅՏԻՑ ԵՎ ԵՂԵԳԻՑ:

ՓԱՅՏԵ ՓՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՓԱՅՏԱՏԵՍԱԿ, ԾԱՌԻ ՏԱՐԻՔԸ, ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ, ԵՎ ԱՅՆ, ԹԵ ԾԱՌԻ ԲՈՒՆ ՈՐ ՄԱՍԻՑ ԵՎ ՏԱՐՎԱ ՈՐ ԵՂԱՆԱԿԻՆ Է ԿՏՐՎԵԼ: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՎԱՐՊԵՏ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ՄԻ ՓԱՅՏԱՏԵՍԱԿ  ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ:ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ԵՐԱՆԳԱՎՈՐՎԵԼ ԵՆ, ԴՐԱՆՈՎ ՇԵՇՏԵԼՈՎ ԳՈՐԾԻՔԻ ԴԻՐՔԸ  ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ:

ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՆՉԵՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՒՍՏԻ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՄԻԱՅՆ ՎԱՐՊԵՏԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ,ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋ : ԱՎԵԼԻ  ՇԱՏ ԶԱՐԴԱՐԵԼ ԵՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՊԱՏՅԱՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՓԱՅՏԵ, ՄԵՏԱՂԵ ԵՎ ՄԻԳՈՒՑԵ ԿԱՐՊԵՏԱՀՅՈՒՍ:

azgayin erajshtakangorciqnercucadrutyun dudukshvi  hatvac  hatvaccucadrutyunicporagirkaxapar  qamani  sringshvi  tar  zurnazurnanerzurnashviduduk